Fr. Mesrop AshSermon Archive
← All sermons

July 9, 2023

Sermon on the Feeding of the Five Thousand and the Living Bread

Unidentified (likely parish priest)

John 6 (Bread of Life discourse); Feeding of the 5000 (Gospel account)

The preacher reflects on the Gospel account of the feeding of the five thousand with five loaves and two fish, emphasizing that Jesus' miracles are real and continue in our lives today. He shares a parable about a preacher who used a trivial story about a donkey's shadow to illustrate how people are often more interested in meaningless tales than in the eternal truths of God's word. The sermon concludes by urging the faithful to receive Christ as the living bread and living water, and to open their hearts to God's presence.

Watch on YouTube

Արո՛ղ եք, նստեք։ Հիմա ինձ ասացին, որ ճիշտ քարոզի ժամանակն է այսօր, մինչև արձակումը քարոզ պիտի խոսես։ Բարի լույս ամենքիդ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ, սիրելի՛ հայրենակիցներ, որ այսօր առիթ ունեմ ձեզ հետ լինելու, վայելելու ձեր ջերմությունը, ձեր ժպիտները և ձեր ներկայությունը։ Ինձ համար մեծ ուրախություն է, և այսօր հատկապես ուրախություն է, որովհետև համատեղ մենք կարողացանք աղոթել միաբերան, աղոթեցինք մեր երկնավոր Տիրոջը, որ մեզ առողջ, երջանիկ և խաղաղ և հաստատուն և ամուր կյանք պարգևի։

Այսօրվա ավետարանական հատվածը գեղեցիկ մի հատված է։ Երբ որ սարկավագը ընթերցում էր, լսեցիք, թե ինչպես նա ընթերցեց, որ Հիսուս քարոզում էր։ Հիսուս իր առաքյալների հետ էր, շրջում էր բազմության մեջ և աստվածային խոսքեր էր արտասանում։ Շատերը կային, որ հասկանում էին այդ խոսքերը, և շատերը կային, որոնք լսում էին, բայց ինչպես որ Ավետարանն է ասում, նրանք ականջներ ունեին, բայց լսելու կարողությունը չունեին։ Նրանք աչքեր ունեին, բայց տեսնելու կարողությունը չունեին։ Եվ նրանց մեջ իրապես կանգնած էր Հիսուս, որին ամենքս ամեն անգամ հռչակում ենք՝ ասելով, որ մեր Տերը և Աստվածը Դու ես՝ Հիսուս Քրիստոս։ Հիսուս խոսում էր՝ հրաշք խոսքերը ներկայացնելով մարդկանց։ Եվ այդ ժամանակ, ասում է, երբ որ խոսում էր այդ բազմությանը, նրան մոտեցան առաքյալները և ասացին. «Վարդապե՛տ, այլևս ժամանակն է, եկե՛ք ձգենք այս ժողովրդին, թող գնան նրանք հաց փնտրեն, որովհետև այսօր ամբողջ օրը այստեղ էին, Ձեզ էին լսում և սոված են»։ Եվ Հիսուս, հակառակ առաքյալների խնդրանքին, նրանց պարզ խոսք ասաց. «Դուք տվե՛ք նրանց հաց»։ Սակայն առաքյալները զարմացան, թե ինչպե՞ս կարող են, վարդապե՛տ, հինգ հազար մարդու, որ այստեղ ներկա է, ինչպե՞ս մենք կարող ենք այդ մարդկանց կերակրել։ Չէ՞ որ մենք այդքան կարողություն չունենք, ինչպե՞ս կարող ենք, վարդապե՛տ։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Նստացրե՛ք այդ ժողովրդին այդ կանաչ խոտերի վրա։ Քանի՞ կտոր հաց ունեն իրենք»։ Եվ ասացին. «Մեր առաջ կա միայն հինգ հաց և երկու ձուկ»։ Եվ վարդապետը, որ Հիսուս Քրիստոս էր, ասաց. «Ինձ տվեք այդ հինգ հացը և երկու ձուկը»։ Եվ երբ որ Հիսուս վերցրեց այդ ամենը, նայեց դեպի երկինք, օրհնեց, աղոթք բարձրացրեց առ երկնավոր Հայրը, գոհացավ և տվեց առաքյալներին, ասելով. «Գնացե՛ք կերակրե այդ ամբողջ բազմության»։ Եվ նրանք բաշխելով այդ հացը և ձուկը, հինգ հացը և երկու ձուկը բաշխելով այդ ժողովրդին կերակրեցին հինգ հազար մարդու, սիրելիներ։

Երբ որ այս պատմությունները մենք լսում ենք, երբեմն մեզ չափազանցված է թվում, բայց այս ամենը պարզ պատմություններ չեն։ Սրանք իրական կյանքի օրինակներ են, սրանք ապրված օրինակներ են։ Սրանք երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոսի կողմից կատարված իրական հրաշք է, իրական հրաշք, երբ մեր Տերը հինգ հացով և երկու ձկով կերակրեց հինգ հազար մարդու։ Սիրելիներ, Աստված իր հրաշքները մշտապես գործում է, որովհետև Աստված ներկա է մեր կյանքի մեջ։ Եթե այդ աչքերը և ականջներն ունենք հոգևոր, մենք կարող ենք տեսնել այդ հրաշքը։ Եթե մեր մեջ հավատքը կա, մենք կարող ենք տեսնել այն հրաշքները, որոնք կատարվել էին երկու հազար և ավելի տարիներ առաջ։ Այդ հրաշքները կարող ենք տեսնել նաև այսօր՝ մեր կյանքի մեջ, հենց այս վայրկյաններին և այս վայրկյաններից հետո շարունակաբար, երբ որ պիտի ելնենք եկեղեցուց, տուն պիտի գնանք։ Ամեն վայրկյան մենք հրաշքներ կարող ենք տեսնել, որովհետև Հիսուս Քրիստոս կենդանի Աստված է, կենդանի Աստված է, որ ապրում է մեր մեջ։ Եվ իրոք Հիսուս փաստեց ասելով, որ ես պիտի դրվեմ գերեզմանի մեջ, բայց այդ գերեզմանի մեջ չպիտի մնամ։ Երեք օր հետո այդ գերեզմանից պիտի ելնեմ և հարություն պիտի առնեմ։ Ահա Հիսուս Քրիստոս խոսում է իր կենդանի Աստված լինելու մասին և ասում է. «Ես ձեզանից չեմ բաժանվում։ Ես գնում եմ իմ Հոր մոտ՝ ձեզ համար օթևաններ պատրաստելու և հավիտենապես ձեզ հետ պիտի լինեմ»։ Հիսուս Քրիստոս մեզ հետ է հավիտենապես։ Եվ Հիսուս Քրիստոսն էլ այս երկրավոր կյանքի մեջ մեզ մշտապես պիտի առաջնորդի։ Եվ դրա համար է, որ մենք զորավոր ենք, ամուր ենք, հաստատուն ենք մեր ոտքերի վրա և մեր հավատքը առավելաբար պիտի ամրանա, որովհետև մենք ճանաչում ենք կենդանի Աստծուն, որը Հիսուս Քրիստոս է։ Եվ եթե մենք ամեն անգամ պիտի գանք այս օրհնության առաջ, պիտի կանգնենք, սիրելի հավատացյալներ, պիտի խաչակնքվենք և պիտի ասենք այդ խաչակնքումը թող լինի Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Իզուր պիտի լինի այդ ամենը, եթե մեր մեջ Հիսուս Քրիստոսի կենդանի հավատքը չապրի։

Եվ Հիսուս, երբ որ խոսում էր այս խոսքերը, շատերը կային, որ չէին լսում։ Եվ մի գեղեցիկ առակ կա, որ պիտի պատմեմ։ Ասում է. «Այստեղ մի վարդապետ կար, որ քարոզ էր խոսում»։ Սակայն բազմությունը, որ հավաքվել էր իր շուրջ՝ նայելով այս վարդապետին, հետաքրքրված չէին նրա այդ խոսքերով, որոնք միայն ու միայն Աստվածաշնչի հրաշալի խոսքեր էին, Աստծուն ներկայացնող հրաշալի խոսքեր էին։ Եվ ահա այս վարդապետը, երբ որ նկատեց, որ իր առաջ կանգնած բազմությունը չի լսում իրեն և հետաքրքրված չէ Աստծո խոսքերով, նա մի պատմություն հորինեց ասելով, որ մի մարդ կար, ով ավանակ վարձեց։ Եվ ասում է. «Երբ որ այդ ավանակը վարձելուց հետո ելավ, անապատով ճանապարհ պիտի գնար։ Այդ շոգին, այդ տաքին այլևս ոչ մի տեղ չուներ պատսպարվելու»։ Եվ ասում է. «Միայն ավանակի սավառնի կարող էր կանգնել, որպեսզի հով լիներ իրեն»։ Եվ ասում է. «Այդ մարդու հետ նաև այդ ավանակի տերն էր։ Եվ սկսեցին նրանք վիճել, թե ով պետք է կանգնի այդ սավառնի տակ։ Մեկը՝ թե ես եմ ավանակի տերը, ես պիտի կանգնեմ այդ սավառնի տակ, իսկ մյուսը՝ որ ոչ, ես եմ քեզանից բարձր այդ ավանակը, հետևաբար ես պիտի կանգնեմ այդ սավառնի տակ»։ Եվ վարդապետը այս խոսքերը անավարտ թողելուց հետո, իջավ օրանից և իր ճանապարհը քայլեց։ Այնտեղ հավաքված այդ բազմությունը, բոլորը հետաքրքրված շարժվեցին նրա հետևից՝ հետևյալ հարցումը անելով. «Վարդապետ, արդյոք ինչպե՞ս վերջացավ այդ վեճը։ Մեզ պատմի՝ ինչպե՞ս վերջացավ այդ երկու անձերի միջև վեճը»։ Եվ այդ վարդապետը՝ հետ շրջվելով նրանց, ասաց. «Երկնային արքայության մասին, ձեր կյանքի մասին՝ ձեր կյանքի հավիտենական ապրելու մասին լսել չեք ուզում, բայց այս անիմաստ պատմության մասին հետաքրքրված եք»։ Այդպես և մենք մեր կյանքի մեջ, սիրելիներ, այդպիսի անհետաքրքիր և հիմար, պիտի կոչեմ հիմար պատմությունները, երբ որ լսում ենք, առավել ուշադիր ենք, քան այն իրական պատմությունները, որ մեր կյանքին են վերաբերում, որ մեր կյանքի հավիտենական ապրելուն է վերաբերում։ Այս է ցավալին, որ մարդկային մեր կյանքի մեջ, մարդկային այդ բնության մեջ կա այդպիսի անտարբերություն հանուն մեր կյանքի, հանուն մեր փառքի, հանուն մարդկային հավիտենական կյանքի։

Եվ այսօր եկեք իրապես լսելով Տիրոջ այս կենդանի խոսքերը, որ ամեն անգամ հնչում են այս սուրբ խորանում և ընդհանրապես մեր եկեղեցու սուրբ խորաններից, եկեք լսենք այդ խոսքերը, եկեք ապրենք այդ խոսքերով, եկեք այդ խոսքերը մեկ տոկոս վերցնելով՝ մեր կյանքի մեջ իրականություն դարձնենք։ Այն խոսքերը, որոնք հնչում են այստեղից, իրապես կենդանի հաց է, որովհետև Հիսուս ասում է, որ. «Ես եմ կենդանի հացը»։ Երբ որ խոսում ենք մենք իր մասին, ասում ենք, որ Հիսուս կենդանի հաց էր։ Իսկ մեր ապրելու համար ի՞նչ է պետք՝ հաց և ջուր։ Ճի՞շտ եմ, թե՞ ոչ։ Հաց է և ջուր պետք մեզ, որ մենք ապրենք, իսկ մեր հոգևոր ապրելու համար վերստին հոգևոր հաց և ջուր է պետք։ Եվ ո՞վ է այդ հացը և ջուրը։ Հիսուս Քրիստոս ինքն է այդ հացը և ջուրը։ Եվ դրա համար, երբ որ Հիսուս խոսեց իր մասին, ասաց. «Ես եմ կենդանի հացը։ Եթե ուտեք այդ հացը, հավիտենապես պիտի ապրեք»։ Եվ երբ որ խոսեց իր մասին, վերստին ասաց. «Ես եմ կենդանի ջրերի աղբյուրը։ Եթե խմեք այդ ջրի աղբյուրից, հավիտենապես պիտի ապրեք»։ Հետևաբար, մեզ ի՞նչ է պետք ապրելու համար՝ հաղորդ լինել մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որովհետև իրական հացը, կենդանի հացը և կենդանի ջուրը ինքն է, որը խմելով, որը ուտելով՝ մենք հավիտենապես պիտի ապրենք։

Հետևաբար, եկեք զորացած Տիրոջ խոսքերով և ամրացրած իմաստնանանք, մեր սիրտը և մեր հոգին բացենք Աստծո առաջ, որ իրապես Աստված գա և բնակվի մեր մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծով զորացած հոգևոր քրիստոնեական մեր կյանքը ապրենք խաղաղության, հանգստության և անհանգստության մեջ։ Թող Աստված օրհնի ամենքիս, սիրելի հավատացյալներ, և զորացնի։ Վերստին շնորհակալ եմ, որ առիթ ունենք միասին աղոթելու մեր երկնավոր Տիրոջը, որ միասին կարողացանք այս սուրբ պատարագի ընթացքին քրիստոնեական հոգևոր խորհրդածություն ունենալու և վերջապես նաև ես էլ առիթ ունեցա ձեր ներկայությունը և ձեր ջերմությունը վայելելու։ Աստծո սերը և խաղաղությունը ամենքիս մեջ թող լինի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Topics

  • Communion with Christ
  • Feeding of the 5000 (Gospel account)
  • Feeding of the five thousand
  • Indifference to God's word
  • Jesus as the living bread and living water
  • John 6 (Bread of Life discourse)
  • Living faith in Christ
  • Miracles in daily life
  • Spiritual hearing and seeing